Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    voices-of-artsakh-konzert-29 osterfeier-12 osterfeier-10 voices-of-artsakh-konzert-16 hl-ostermesse-20 2008muroncath10
  • Besucherstatistik

    Heute: 15
    Gesamt: 139239
  • Kontakt

  • Impressum

  • Վարդավառի Շարական ”Որ ի լերինն այլակերպեալ”

    Վարդավառի Շարական
    Hymnus zum Vardavar

    Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր
    զաստուածային քո զօրութիւնդ.
    զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:

    Որ զճառագայթ փառաց քոց ցուցեր
    արեգակնակերպ փայլմամբ
    եւ զարարածս լուսաւորեցեր.
    զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:

    Որ ահագին տեսլեամբ զարհուրեցուցեր
    զքո զաշակերտսն ի թմրութիւն հրաշիցն
    ի սէր աստուածային փառաց քոց.
    զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:

    Երեւի երբեմն աշակերտացն հրաշալի տեսլեամբ,
    պայծառացեալ ի Թաբօր լերինն.
    զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:

    Վարդավառի այս շարականը երգւում է Տիրոջ Այլակերպութեան տօնի օրը: Այն սքանչելի գեղեցկութեամբ վերապատմում է Թաբոր լեռան վրայ տեղի ունեցած աւետարանական դէպքը: Այն գրուել է մեծ հաւանականութեամբ 5-րդ դարում, Սբ. Մովսէս Խորենացի Պատմահօր կողմից: