Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    voices-of-artsakh-konzert-einlass-3 14-2 paulskirche-2009-017 voices-of-artsakh-konzert-6 paulskirche-2009-021 paulskirche-2009-018
  • Besucherstatistik

    Heute: 166
    Gesamt: 125825
  • Kontakt

  • Impressum

  • « | Home | »

    Die Heiligen von Hripsimé, Hl. Gregor der Erleuchter und die Gründung von St. Etschmiadzin

    Die Heiligen von Hripsimé, Hl. Gregor der Erleuchter
    und die Gründung von St. Etschmiadzin

    Հայերէն

    Obwohl sich das Christentum in Armenien in den ersten drei Jahrhunderten n. Chr. allmählich verbreitete, blieb es dennoch eine heimliche und verfolgte Religion. Die Geschichte bezeugt eine Reihe von Märtyrern und Märtyrerinnen für Christus in Armenien, wovon die Letzteren die Jungfrauen Hl. Hripsimé und die Hl. Gayané (Հայերէն՝ Սուրբ Հռիփսիմէ եւ Սուրբ Գայանէ) und deren Mitstreiterinnen waren sowie der Hl. Gregor der Erleuchter (Հայերէն՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ), der schreckliche Folter und Einkerkerung im Verlies von „Chor Virap“ erleiden musste.

    An diese historischen Ereignisse gedenkt die Armenische Kirche in der zweiten Woche nach dem Pfingstfest. (Dieses Jahr zwischen 16. und 22. Juni). In dieser Woche gedenken wir:

    Montag, 23. Mai 2016: Gedenktag der Hl. Hripsimé
    Dienstag, 24. Mai 2016: Gedenktag der Hl. Gayané
    Samstag, 28. Mai 2016: Gedenktag der Befreiung
    des Hl. Gregor des Erleuchters aus Chor Virap
    Sonntag, 29. Mai 2016: Gedenktag der Gründung
    der Mutterkathedrale St. Etschmiadzin

    * * *
    Die Heiligen Mitstreiterinnen von Hripsimé oder von Gayané, waren etwa 36 bzw. 37 Jungfrauen, die Ende des 3. Jh. das Christentum angenommen hatten und als eine heilige Aufgabe, sich dessen Verbreitung widmeten. Hripsimé, die von großer Schönheit war, hatte sogar den Heiratsantrag des Kaisers Dioclecian abgelehnt und musste infolgedessen mit den anderen zu ihrem Kreis angehörenden Jungfrauen unter größten Verfolgungen, Rom verlassen. Sie fanden letztlich in Armenien in der Gegend der Hauptstadt Wagharschapat Zuflucht, wo sie ihren Dienst, die Verkündigung des Evangeliums, fortführten.

    Beeindruckt von ihrer Schönheit hat der armenische König Tiritades (Հայերէն՝ Տրդատ Թագաւոր) ebenfalls um ihre Hand angehalten. Hripsimé aber lehnte entschieden auch die Bitten des armenischen Königs ab. Trotz seiner Ermahnungen und Drohungen war sie bereit, sich selbst für diese Entscheidung zu opfern. Der in Zorn geratene König befahl nun die Hinrichtung von Hripsimé und den anderen Jungfrauen, welche auch in grausamster Weise durchgeführt wurde.

    Tief bedrückt von seiner Machtlosigkeit im Bezug auf die Jungfrauen und durch seine Grausamkeit, von moralischen Werten verlassen, verliert der König Tiritades sein seelisches Gleichgewicht und wird Opfer eines seelischen Leidens. Der Geschichtsschreiber berichtet, dass er „die Gestalt eines Schweins annahm“. Schließlich wurde der erkrankte König, von Gregor dem Erleuchter geheilt, der seit 13 Jahren, durch seinen Erlass, in Chor Wirap eingekerkert war. Hiernach lässt sich der König Tiritades vom Gregor dem Erleuchter taufen und übernimmt gemeinsam mit Gregor, die Christianisierung seines Königreiches. Somit wird Armenien der erste Staat, der das Christentum als Staatsreligion deklariert. Als ein Akt der Buße veranlasst der König Tiritades zusammen mit Gregor dem Erleuchter die Erbauung von Kirchen an den Orten des Martyriums der Jungfrauen. So werden die Klöster Hl. Hripsimé, Hl. Gayané und Hl. Schoghakat sowie die Mutterkirche Hl. Etschmiadzin in der damaligen Hauptstadt Wagharschapat gegründet. Im 7. Jahrhundert wurden an der Stelle dieser Kirchen neue wunderbare Kirchen errichtet. Diese Kirchen stehen auch heute als Symbole des unerschütterlichen Glaubens der Jungfrauen und Schätze der armenischen Kirchenarchitektur.

    Hl. Gregor der Erleuchter und
    die Gründung von St. Etschmiadzin

    Die armenischen Kirchenväter haben die Gedenktage für den Hl. Gregor den Erleuchter „Hinaufstieg aus Virap“ und die Gründung der armenischen Mutterkirche unmittelbar nach dem Martyrium der Jungfrauen festgelegt, denn durch ihr Martyrium wurde der Beginn eines neuen und entscheidenden Zeitalters in der armenischen Geschichte festgelegt, in dem unser Volk das Christentum als „Hautfarbe“ (als fester Bestandteil seiner gesellschaftlichen Strukturen), wie uns der Geschichtsschreiber Yeghisché berichtet, annimmt und zum ersten christlichen Staatsvolk wird. Über die Jahrhunderte entwickelt dieses Volk eine vom Christentum geprägte eigene Kultur und präsentiert sich der Welt heute mit seiner 1700-jährigen christlichen Identität, Geschichte und Kultur. Für die Verteidigung dieser Werte hat unser Volk oft gelitten, wurde grausam verfolgt und getötet, aber es hat alles überlebt und es ist wieder auferstanden und hat vor 17 Jahren eine freie und unabhängige armenische Republik ins Leben gerufen.

    Die Armenische Kirche nennt ihr geistiges Zentrum „von Christus gegründete Mutterkirche“ oder „Hl. Etschmiadzin“, denn nach einer Vision von Gregor dem Erleuchter, ist Christus selbst vom Himmel hinabgestiegen, hat den Ort gezeigt und genaue Anweisung über die zu erbauende Mutterkirche erteilt. Das Wort „Etschmiadzin“ bedeutet „der Eingeborene ist hinabgestiegen“. (Mit dem „Eingeborenen“ ist der Sohn Gottes, Jesus Christus, gemeint). Der Hl. Gregor der Erleuchter und der Hl. König Tiridates haben sich für den Bau der Mutterkirche nach den gnadenreichen Anweisungen Christi gerichtet. Der Geschichtsschreiber des 5. Jahrhunderts, Agatangeghos, berichtet, dass sich der König Tiridates persönlich bei den Bauarbeiten der Kirche beteiligte und die Bausteine aus dem Berg Ararat geholt hat.

    St. Etschmiadzin blieb über die Jahrhunderte hinweg bis heute das geistliche Zentrum aller Armenier und der Sitz des Katholikos Aller Armenier und ist gleichzeitig ein Zentrum für Erziehung und Kultur, Wissenschaft und Bildung. Sie ist ein Symbol der Verkörperung der nationalen Träume und ein Wallfahrtsort für die auf der ganzen Welt verstreuten Armenier.

    Hymne für St. Etschmiadzin

    Der Eingeborene ist vom Vater herabgestiegen
    Und mit ihm ein glanzvolles Licht.
    Stimmen erklangen aus dem höllischen Abgrund.
    Das Licht sehend erzählte der große Patriarch Gregor
    mit Freude dem gläubigen König.
    Kommt! den heiligen Altar des Lichts errichten,
    Denn aus diesem ist uns in Armenien das Licht aufgegangen.

    * * *

    Սուրբ Հռիփսիմեանց Կոյսեր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ
    եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրութիւնը

    Քրիստոնէութիւնը առաջին 3 դարերի ընթացքում թէեւ աստիճանաբար տարածուեց Հայաստանում, այնուհանդերձ մնում էր գաղտնի եւ հալածեալ կրօն: Պատմութիւնը վկայում է բազմաթիւ նահատակութիւններ Հայաստանի մէջ վասն Քրիստոսի, որոնցից վերջինը Սուրբ Հռիփսիմեանց կամ Սուրբ Գայանեանց կոյսերի նահատակութիւնն էր, ինչպէս նաեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի սարսափելի չարչարանքներն ու բանտարկութիւնը Խոր Վիրապի գուբի մէջ:

    Այս պատմական վկայութիւնների, ինչպէս նաեւ նրանց յաջորդող իրադարձութիւնների յիշատակումները Հայ Եկեղեցում կատարւում են Հոգեգալստից յետոյ 2-րդ շաբաթուայ ընթացքում (Այս տարի` 16 – 22 Յունիս): Այդ յիշատակումներն են.

    Երկուշաբթի, 23 Մայիս 2016՝ Սուրբ Հռիփսիմէ
    Երեքշաբթի, 24 Մայիս 201«՝ Սուրբ Գայանէ
    Շաբաթ, 28 Մայիս 2016՝
    Գրիգոր Լուսաւորչի ելքը Խոր Վիրապի բանտից
    Կիրակի, 29 Մայիս 2016՝
    Հիմնադրութիւն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի

    * * *
    Սուրբ Հռիփսիմեանք 36 կամ 37 կոյսեր էին, որոնք 3-րդ դարի վերջաւորութեան ընդունել էին քրիստոնէութիւնը եւ նուիրուել էին նրա տարածման սրբազան գործին: Կոյսերից շատերը արքունական կամ իշխանական ընտանիքներից էին, սակայն գերադասել էին քրիստոնեայի համեստ ու առաքին կեանքը, քան իշխանական ճոխութիւններն ու զեղխութիւնը:

    Հռիփսիմէն, որ գեղեցիկ մի օրիորդ էր, մերժել էր անգամ Հռոմի Դիոկղետանիոս կայսեր ամուսնութեան առաջարկը: Խուսափելով հռոմէական հալածանքներից կոյսերը թողել էին Հռոմը եւ ի վերջոյ ապաստանել Հայաստանում, մայրաքաղաք Վաղարշապատի մատոյցներում, որտեղ նոյնպէս նուիրուել էին Քրիստոսի Աւետարանի քարոզութեան:

    Հայոց Տրդատ թագաւորը եւս լուր ստանալով նրանցից եւ լսելով ու տեսնելով Հռիփսիմէի սքանչելի գեղեցկութիւնը, առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, բայց Հռիփսիմէն մերժում է նաեւ Հայոց Արքայի խնդրանքներն ու յորդորները, ինչպէս նաեւ հետագայ սպառնալիքները՝ պատրաստ նահատակութեան վասն Քրիստոսի: Գազազած արքան հրամայում է նահատակել բոլոր կոյսերին, ինչ էլ դաանօրէն ի կատար է ածւում:

    Կոյսերի նկատմամբ իր անզօրութիւնից ընկճուած եւ իր դաժանութիւնից բարոյալքուած Տրդատի հոգեկան հաւասարակշռութիւնը խախտւում է եւ նա ընկնում է հոգեական տուայտանքների մէջ, պատմիչի վկայութեամբ՝ „խոզի կերպարանք է ստանում“: Հիւանդ արքային կարողանում է բուժել Խոր Վիրապի բանտում 13 տարիներից ի վեր բանտարկուած քրիստոնեայ Գրիգորը, որն այտեղ էր նետուել իր քրիստոնեայ լինելու եւ Քրիստոսին քաջաբար դաւանելու պատճառով:

    Տրդատ թագաւորը առողջանալով մկրտւում է քրիստոնեայ եւ Գրիգորի հետ միասին ձեռնամուխ է լինում իր թագաւորութեան քրիստոնէացման եւ 301 թուականին արքայական հրովարտակով Քրիստոնէութիւնը հռչակում է որպէս Հայաստանի պետական կրօն: Եւ Հայաստանը դառնում է աշխարհի առաջին քրիստոնեայ պետութիւնը: Տրդատ հայոց արքան կոյսերին նահատակելու իր ծանր մեղքը քաւելու յոյսով ու մտադրութեամբ, Գրիգորի հետ միասին ձեռնարկում է կոյսերի նահատակութեան վայրերի վրայ եկեղեցիների կառուցման: Այսպէս հայոց մայրաքաղաք Վաղարշապատում հիմնւում են Սուրբ Հռիփսիմէ, Սուրբ Գայանէ եւ Սուրբ Շողակաթ վանքերը, ինչպէս նաեւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Հետագայում, 7-րդ դարի առաջին կէսին կոյսերի մասունքների վրայ կառուցւում են նոր տաճարներ, որոնք կանգուն են առ այսօր եւ դարձել են քարեղէն վկայութիւնը կոյսերի անսասան ու անկոտրում հաւատքի եւ գոհարներն են հայկական եկեղեցական ճարտարապետութեան:

    Գրիգոր Լուսաւորիչ եւ
    Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրութիւնը

    Հայ Եկեղեցու հայրերը Սուրբ Հռիփսիմեանց կոյսերի նահատակութեան յիշատակումից անմիջապէս յետոյ զետեղել են Սուրբ Գրիգոր Լուսաւորչի „ելն ի Վիրապէն“ (Խոր Վիարպի բանտարկութիւնից ազատուելը) եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրութեան տօնախմբութիւնները, քանի որ սրբուհիների նահատակութեամբ սկիզբ է դրւում հայոց պատմութեան մի նոր ու վճռորոշ ժամանակաշրջանի, եւ մեր ժողովուրդը ընդունելով Քրիստոնէութիւնը Եզիշէ պատմիչի բնորոշմամբ իբրեւ „զգոյն մորթոյ“ (մաշկի գոյնը), դառնում է քրիստոնեայ առաջին պետական ժողովուրդը եւ դարերի ընթացքում կերտում քրիստոնէական ինքնատիպ մշակոյթ եւ այսօր աշխարհին է ներկայանում իր 1700-ամեայ քրիստոնէական ինքնութեամբ, պատմութեամբ ու մշակոյթով, որոնց պաշտպանութեան համար շատ յաճախ ինքն եւս մարտիրոսացել է ու նահատակուել, բայց կրկին ոտքի է կանգնել եւ վերջապէս 17 տարիներ առաջ դարձեալ կերտել է իր ազատ ու անկախ պետութիւնը՝ Հայաստանի Հանրապետութիւնը:

    Հայ Եկեղեցին իր հոգեւոր կենտրոնը կոչում է „Քրիստոսահիմն Մայր Տաճար“ կամ պարզապէս „Սուրբ Էջմիածին“, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի համաձայն, Քրիստոս ինքն է իջնում երկնքից եւ ցոյց տալիս ու սրբագործում այն վայրը, ուր պիտի կառուցուէր ապագայ Մայր Տաճարը հայոց քրիստոնէութեան: „Էջմիածին“ բառը նշանակում է „իջաւ Միածինը“, այսինքն՝ Աստուծոյ Միածին Որդին Յիսուս Քրիստոս: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եւ Սուրբ Տրդատ Թագաւորը համաձայն Տիրոջ օրհնաբաշխ պատուիրանի է, որ ձեռնամուխ են լինում Մայր Տաճարի կառուցման: Ագաթանգեղոս պատմիչը վկայում է, Տրդատ արքան անձնապէս մասնակցել է Սուրբ Էջմիածնի տաճարի շինութեան եւ Արարատից քարեր է շալակած բերել նրա կառուցման համար:

    Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ է եւ այսօր էլ կը մնայ հոգեւոր կենտրոնը համայն հայութեան եւ նստավայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ միաժամանակ լինելով կրթութեան եւ մշակոյթի, գիտութեան ու լուսաւորութեան մի կենտրոն, ազգային երազանքների մարմնացման խորհրդանիշ եւ սրբազնասուրբ ուխտատեղին աշխարհասփիւռ հայութեան:

    Շարական Սուրբ Էջմիածնի

    Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա.
    Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
    Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի,
    Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
    Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,
    Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

    Topics: Kirchliche Themen | Keine Kommentare »

    Comments

    *