Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    voices-of-artsakh-konzert-einlass-1 voices-of-artsakh-konzert-7 2008muronsetup9 myronorhek13 paulskirche-2009-017 hl-ostermesse-13
  • Besucherstatistik

    Heute: 134
    Gesamt: 129355
  • Kontakt

  • Impressum

  • « | Home | »

    5. Sonntag der Großen Fastenzeit

    Ե. Կիրակի Մեծի Պահոց: Անիրաւ Դատաւորի Կիրակի
    5. Sonntag der Großen Fastenzeit.
    Sonntag des ungerechten Richters

    „Jesus sagte ihnen durch ein Gleichnis, dass sie allzeit beten und darin nicht nachlassen sollten.“ (Lukas 18,1).

    Der 5. Fastensonntag (dieses Jahr 26. März) wird in der Armenischen Kirche als Sonntag des ungerechten Richters bezeichnet. Auch dieser Sonntag wird nach einem Gleichnis Jesu, das in den armenischen Kirchen als Lesung für diesen Tag vorgesehen ist, benannt. Die rettende Botschaft der Großen Fastenzeit wird in diesem Gleichnis fortgesetzt, mit der ausdrücklichen Aufforderung, „allzeit“ zu beten, wodurch der Mensch den höchsten glücklichen Zustand erreicht. Man hätte diesen Sonntag vielleicht passender „Gebetssonntag“ nennen können. Das Gebet wird zum Mittel, sich von der Erden gen Himmel zu erhöhen. Eine Religion ohne Gebet ist unvorstellbar, denn Gegenstand der Religion ist nichts anderes als Gott und das geistige Leben. Das Gebet setzt eine Begegnung mit jenem unsichtbaren und ewigen Wesen voraus, der der Schöpfer des Universums und Herr des Lebens ist. Aus diesem Grund ist im Neuen Testament die Wichtigkeit des Gebets besonders hervorgehoben. Unser Herr hat durch seine Äußerungen und sein Leben dies seinerseits bekräftigt. Während seines irdischen Lebens betete er oft „die ganze Nacht“ oder „doch er zog sich an einen einsamen Ort zurück, um zu beten“ (Lukas 5, 16). Die Hinweise hierfür füllen alle Abschnitte seines Lebens von seiner Taufe bis zu Gethsemane, von dem Berg der Verklärung bis zu Golgotha.

    In diesem Gleichnis sagt uns der Herr, dass wir „darin nicht nachlassen sollen“. Wenn ein Richter, der „Gott nicht fürchtete und auf keinen Menschen Rücksicht nahm“, entschied, der Witwe, die nicht nachlassen wollte, schließlich zu ihrem Recht zu verhelfen, wie sollte denn Gott, der in seinem Wesen Güte und Gerechtigkeit vereint, das ständige Flehen seiner Diener nicht hören und ihnen zu ihrem Recht verhelfen?

    Die letzten zwei Gleichnisse, des ungetreuen Verwalters und des ungerechten Richters, machen uns darauf aufmerksam, dass in unserem uns geschenkten Leben das treue Verwalten und die flehenden Gebete die Grundvoraussetzungen sind, den Zustand zu bewahren, den andere durch Reue und Buße erreicht haben. Die Schlusszeile des Gleichnisses legt den Gedanken für den Sonntag und zugleich verleiht dem Gebet die Bedeutung, ohne die ein Gebet seines Zweckes leer wird. Diese entscheidende Voraussetzung ist der Glaube. Es ist diese Voraussetzung, die uns in den Gedanken für den darauffolgenden Sonntag führt. Die Schlusszeile sagt: „Wird jedoch der Menschensohn, wenn er kommt, auf der Erde (noch) Glauben vorfinden?“ (Lukas 18, 8).

    * * *
    Անիրաւ Դատաւորի Կիրակի (Ղուկ. ԺԸ 1-8)

    «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան» (Ղուկ. ԺԸ 1)։

    Մեծի Պահոց Ե Կիրակին (այս տարի մարտի 26) Հայ Եկեղեցում կոչւում է Անիրաւ Դատաւորի Կիրակի: Այս կիրակին նոյնպէս իր անունը ստանում է օրուայ աւետարանական ընթերցուածի գլխաւոր նիւթից: Ուրեմն Ե Կիրակի օրուայ աւետարանական ընթերցուածի հիմնական նիւթը անիրաւ կամ անամօթ դատաւորի առակն է, որ գտնում ենք Ղուկասու Աւետարանի ԺԸ գլխում:

    Այս առակով եւս շարունակւում է Մեծ Պահքի փրկագործական պատգամը: Առակը մեզ յստակօրէն պատգամում է «յամենայն ժամ» աղօթել, որով միայն մարդ կը հասնի բարձրագոյն երջանիկ վիճակին: Աւելի լաւ կը լինէր հաւանաբար այս կիրակին կոչել «աղօթքի կիրակի»: Աղօթքը դառնում է այն միջոցը, որով մարդ բարձրանում է երկրից դէպի երկինք: Կարելի չէ պատկերացնել որեւէ կրօն առանց հաւատքի: Կրօնի հիմքն այլ բան չէ, քան Աստուած եւ հոգեւոր կեանքը: Աղօթքը ենթադրում է մարդու հանդիպումը անտեսանելի ու յաւիտենական գոյի հետ, ով տիեզերքի Արարիչն է ու տէրը կեանքի: Այս պատճառով էլ Նոր Կտակարանում առանձնապէս մատնանշւում է աղօթքի կարեւորութիւնը: Մեր Տէրն ու Փրկիչն իր խօսքով ու կեանքով առաւել եւս շեշտում է սա: Իր երկրաւոր կեանքի ընթացքում Յիսուս շատ յաճախ աղօթում էր, աղօթում էր «ողջ գիշեր» կամ «խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում» (Ղուկ. Ե 15): Այսպիսի դէպքեր լեցուն են Նոր Կտակարանի մէջ, Տիրոջ երկրաւոր կեանքի բոլոր հանգրուաններում` մկրտութիւնից մինչեւ խաչելութեան Գողգոթա:

    Անիրաւ դատաւորի առակում Տէրը մեզ պատւիրում է յամենայն ժամ աղօթել եւ դրանում երբեք չձանձրանալ: Եթէ մի դատաւոր, ով «Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում», ի վերջոյ որոշում է իր խնդրանք-պահանջի մէջ հաստատուն այրի կնոջ դատին բարւօք լուծում տալ, բնականաբար Աստուած, ով իր մէջ միաւորում է բարին ու արդարութիւնը, ունկնդիր պիտի լինի իր ծառաների տեւական աղօթքին եւ կատարի նրանց բարի խնդրանքները:

    Վերջին երկու կիրակիների ընթացքում կարդացուած առակները, այսինքն` անիրաւ տնտեսի եւ անիրաւ դատաւորի, մեզ յիշեցնում են, որ մեզ շնորուած կեանքի արդար ու հաւատարիմ տնտեսութիւնն ու սրտաբուխ աղօթքները այն հիմնական նախապայմաններն են պահպանելու այն վիճակը, որին մենք հասել ենք զղջման ու ապաշխարութեան միջոցով:

    Առակի եզրակացնող մասի վերջին տողը կնքում է այս կիրակի օրուայ հիմնական խորհուրդը` մատնանշելով այն էական պայմանը, առանց որի աղօթքը երբեք իր նպատակին չի կարող ծառայել: Այդ էական պայմանը հաւատքն է: Առանց հաւատքի չկայ աղօթք ու ընդհանրապէս քրիստոնէութիւն: Մեծի Պահոց յաջորդ Զ Կիրակին Հայ Եկեղեցում կոչւում է Գալստեան Կիրակի: Այսօրուայ առակի վերջին միտքը մեզ առաջնորդում է դէպի այդ կիրակին` «Իսկ երբ Մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8):

    Topics: Kirchliche Themen | Keine Kommentare »

    Comments

    *