Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    hanau-weihnachten-2009-hayr-surps 07122008-gedenkfeier-erdbeben4 hanau-weihnachten-2009-teilnehmer1 voices-of-artsakh-konzert-8 osterfeier-15 myronorhek18
  • Besucherstatistik

    Heute: 161
    Gesamt: 150853
  • Kontakt

  • Impressum

  • « | Home | »

    4. Sonntag der Großen Fastenzeit

    Դ. Կիրակի Մեծի Պահոց: Անիրաւ Տնտեսի Կիրակի
    4. Sonntag der Großen Fastenzeit

    Der ungetreue bzw. unehrliche Verwalter
    (Lukas 16,1-8)

    Der 4. Fastensonntag (dieses Jahr 19. März) wird in der Armenischen Kirche als Sonntag des ungetreuen Verwalters bezeichnet. Dieser Sonntag wird ebenfalls nach der vorgesehenen Lesung für diesen Tag benannt.

    Wir hatten zuvor die Geschichte eines Menschen, der seinen Weg zu Gott zurückfand. Mit dieser Geschichte wird uns der Weg gezeigt, diesen Zustand zu erhalten. Jesus erzählt seinen Begleitern die Geschichte eines Menschen, der seine moralischen Werte verloren hatte, damit sie auch Eifer und Klugheit in ihrem Leben zeigen, um moralisches und ewiges Glück für sich zu sichern, wie der „ungetreue Verwalter“ für sich ein irdisches Leben sicherte. Der Herr erwartet von Seinen Anhängern: “Seid daher klug wie die Schlangen und arglos wie die Tauben…” (Mt 10, 16)

    Jesus will uns sagen, dass, so wie die Menschen, wie der „ungetreue Verwalter“, den Mammon gebrauchen, um Freunde für vergängliche und egoistische Zwecke zu gewinnen, so muss man den gleichen Eifer für geistige und bleibende Ziele zeigen. Die Kinder des Lichtes werden aufgefordert, alle Mittel zu setzen, ihre intellektuelle Fähigkeit zu nutzen und alle die ihnen angebotenen Gelegenheiten auszuschöpfen, ein Leben zu sichern, das eindeutig höher und wertvoller als das irdische Leben ist, denn es ist ewiglich und, grenzenlos glücklich. Die Worte des Hymnus erzählen diese Geschichte, aber zugleich laden uns ein, ein guter Verwalter in diesem Sinne zu sein.

    * * *
    Անիրաւ կամ անազնիվ ու խարդախ տնտեսը

    Մեծի Պահոց Դ Կիրակին (այս տարի մարտի 19) Հայ Եկեղեցում կոչւում է Անիրաւ Տնտեսի Կիրակի: Այս կիրակին նոյնպէս իր անունը ստանում է օրուայ աւետարանական ընթերցուածի գլխաւոր նիւթից: Ուրեմն Դ Կիրակի օրուայ աւետարանական ընթերցուածի հիմնական նիւթը Անիրաւ Տնտեսի առակն է, որ գտնում ենք Ղուկասու Աւետարանի ԺԶ գլխում:

    Անցեալ կիրակի մենք լսել էինք մի երիտասարդ մարդու պատմութիւնը, որը վերագտնում է առ Աստուած դարձի ճանապարհը: Այս առակի մէջ մեզ բացատրւում է այն ընթացքը, որով մենք ակրող ենք այդ երանելի վիճակին հասնել: Յիսուս իրեն ուղեկցողներին պատմում է մի մարդու պատմութիւնը, որն իր բարոյական բոլոր արժանիքները կորցրել է, որպէսզի իր հետեւորդները իրենց կեանքում նախանձախնդրութիւն ու իմաստութիւն ունենան բարոյական ու յաւիտենական երջանկութիւնն ապահովելու համար, ունենալով տնտեսի իմաստութիւնը, բայց մնալով ազնիւ ու բարոյական` համաձայն իր իսկ պատգամի` «Այսուհետեւ խորագէտ եղէք օձերի պէս և ﬕաﬕտ՝ աղաւնիների նման» (Մտթ. Ժ 16):

    Յիսուս ուզում է մեզ ասել, որ ինչպէս տնտեսի նման խարդախ ու բարոյազրկուած մարդիկ, դրամն ու նիւթականը` մամոնան, օգտագործում են իրենց անցողիկ եւ եսամոլ նպատակների համար, նույն ձեւով քրիստոնեան պարտաւոր է նոյն նախանձախնդրութիւնը բանեցնել հասնելու համար հոգեւոր եւ մնայուն նպատակներին: «Լոյսի որդիները» հրաւիրւում են, իմաստութեան բոլոր միջոցները ծառայեցնել, մտաւոր կարողութիւններն օգտագործել` ապահովելու համար մի կեանք, որը վստահաբար աւելի բարձր է ու արժեքաւոր, քան այս երկրային կեանքը, որովհետեւ այն յաւիտենական է ու անսահման երջանիկ: Օրուան նուիրուած Շարականի բառերը պատմում են անիրաւի պատմութիւնը, միաժամանակ մեզ հրաւիրում ազնիւ ու արդար մի տնտես լինելու:

    Topics: Kirchliche Themen | Kommentare deaktiviert

    Comments are closed.