Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    osterfeier-03 14-1 hl-ostermesse-10 paulskirche-2009-009 myronorhek16 weihnachtsbasar-2008-8
  • Besucherstatistik

    Heute: 168
    Gesamt: 125826
  • Kontakt

  • Impressum

  • « | Home | »

    3. Sonntag der Großen Fastenzeit

    Գ. Կիրակի Մեծի Պահոց: Անառակ Որդու Կիրակի
    3. Sonntag der Großen Fastenzeit.
    Sonntag des verlorenen Sohnes

    Die Buße ist die Voraussetzung,
    das verlorene Paradies wiederzufinden

    (Lukas 15, 11-32)

    Der 3. Fastensonntag (dieses Jahr 12. März) wird in der Armenischen Kirche als Sonntag des verlorenen Sohnes bezeichnet. Mit diesem Sonntag verlässt die armenische kirchliche Tradition den alttestamentlichen Rahmen und befasst sich mit der neutestamentlichen Botschaft. Dieser Sonntag und die darauffolgenden zwei Sonntage werden nach den jeweiligen vorgesehenen Lesungen benannt. So ist dieser Sonntag nach der Geschichte des verlorenen Sohnes benannt. Das Kernziel des Fastens, die Buße, ist in der Botschaft dieser Geschichte enthalten.

    Es ist zu bemerken, dass der dargestellte menschliche Zustand bei den zwei vorangegangenen Sonntagen, nämlich das Glück und dessen Verlust, auch in dieser Geschichte zu finden ist. Der entscheidende Punkt bei dieser Geschichte ist der Aufstieg nach dem Fall, das Finden des Verlorenen, das nur durch Reue, Annahme der Schuld und Buße stattfindet. Der verlorene Sohn konnte sein ursprüngliches Glück durch den Weg der Buße erlangen. Der Gläubige wird eingeladen, dem verlorenen Sohn zu folgen.

    * * *
    «Զղջումը նախապայման կորցրած դրախտը վերագտնելու համար»

    Մեծի Պահոց Գ Կիրակին (այս տարի մարտի 12) Հայ Եկեղեցում կոչւում է Անառակ Որդու Կիրակի: Այս կիրակիից սկսած Հայ Եկեղեցին դուրս է գալիս Հին Կտակարանի շրջանակից եւ մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս եւ յաջորդող երկու կիրակիները իրենց անունը ստանում են օրուայ աւետարանական ընթերցուածի գլխաւոր նիւթից: Ուրեմն Գ Կիրակի օրուայ աւետարանական ընթերցուածի հիմնական նիւթը Անառակ Որդու առակն է, որ գտնում ենք Ղուկասու Աւետարանի ԺԵ գլխում:

    Մեծ Պահքի հիմնական նպատակն այս առակով ներկայացւում է մեզ: Նկատելի է, որ նախորդ երկու կիրակիներով յիշատակուած երկու վիճակները` երջանկութիւնը եւ նրա կորուստը, կրկնւում են նաեւ այս առակում: Ի յաւելումն սակայն նախորդների այս առակի եւ նրանով կոչուած կիրակիի հիմնական գաղափարը անկումից վերելքն է, ընկած վիճակից վերականգնումն ու կորցրածի վերագտնումը, որը տեղի է ունենում զղջմամբ, մեղքի գիտակցութեամբ եւ ապաշխարութեամբ: Անառակ որդին վերագտնում է իր նախկին երջանկութիւնը միայն ապաշխարանքի ճանապարհով: Հաւատացեալը հրաւիրւում է ընթանալու Անառակ որդու ճանապարհով:

    Առակն ունի երեք հիմնական դէմքեր կամ կերպարներ.
    Սիրող հայր, որ խորհրդանշում է մեր երկնաւոր Հայր Աստծուն, ով սպասում է իւրաքանչիւր մեղաւորի իրական դարձին եւ պատրաստ է գրկաբաց ընդառաջ ելնելու դէպի իրեն մօտեցող զղջացեալը;
    Անառակ որդի, որ խորհրդանշում է իւրաքանչիւր մեղաւորի, որի առջեւ կը բացուեն առ Աստտուած վերադարձի ճանապարհը, եթէ նա ինքնաքննութեամբ, սեփական մեղքի իրական եւ ամբողջական գիտակցմամբ եւ սրտաբուխ ապաշխարութեամբ ցանկանում է գտնել այդ ճանապարհը;

    Աւագ որդի, որն ապրում է արդար կեանքով, բայց դժբախտաբար սայթաքում է իր եսասիրութեան եւ արդար ու կատարեալ լինելու սնապարծութեան պատճառով, որը կարծում է, որ իր արդարութիւնն իրեն իրաւունք է վերապահում դատելու դիմացինին, իրեն վեր դասելու իր կարծիքով մեղաւորից: Յիշենք «Փարիսեցու եւ Մաքսաւորի» առակը:

    Մենք որպէս մարդ եւ այս աշխարհի վրայ ապրող Աստուծոյ զաւակներ բացառուած չէ, որ մեր կեանքում յայտնուենք թէ կրտսեր եւ թէ աւագ եղբօր վիճակում:

    Կրտսերի իրավիճակում յայտնուելիս, այսինքն` կամայ կամ ակամայ մեղք գործելիս, իրապէս գտնենք մեր մէջ ուժն ու հաւատքը խոնարհաբար հայցելու Աստուծոյ ներողամտութիւնը, կրտսեր որդու նման անկեղծօրէն բացականչելով` «Հայր, մեղաւոր եմ երկնքի եւ քո առջեւ…»:

    Իսկ եթէ պարագաների բերմամբ յայտնուենք աւագ եղբօր դերում, չտառապենք եսասիրութեամբ եւ սնապարծութեամբ եւ յիշենք Տիրոջ անժամանցելի պատուիրանը` «Մի դատիր, որ չդատուես…» եւ նաեւ չմոռանանք տէրունապարգեւ «Հայր մեր»ի «որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»ը…

    Topics: Kirchliche Themen | Keine Kommentare »

    Comments

    *