Armenier-RheinMain/Armenische Kirche

  • Willkommen

    Willkommen! Hier bekommen Sie Informationen über die Armenier und die Armenische Kirche sowie über das Gemeindeleben und die Aktivitäten unserer Gemeinden in RheinMain-Gebiet.

    Բարի գալուստ: Այս Կայքէջում կը ստանաք տեղեկութիւններ Հայութեան եւ Հայ Եկեղեցու, ինչպէս նաեւ Հռենոս/Մայն Երկրամասի համայնքային կեանքի եւ ձեռնարկների մասին:

  • Mitglied werden

  • Gallery

    osterfeier-16 img_4530 paulskirche-2009-010 katholikos-with-myron osterfeier-27 hanau-weihnachten-2009-essenstisch
  • Besucherstatistik

    Heute: 182
    Gesamt: 131974
  • Kontakt

  • Impressum

  • « | Home | »

    98. Jubiläum von Sardarapat

    98. Jubiläum von Sardarapat
    98-ամեակ Սարդարապատի հերոսամարտի

    In diesen Tagen begeht das armenische Volk das 98. Jubiläum eines der heldenhaftesten Ereignisse seiner Geschichte, der heroischen Schlacht von Sardarapat. Jede/r von uns ist eingeladen, der Menschen zu gedenken, die den tapferen und heldenhaften Sieg von Sardarapat ermöglicht haben.

    Die ersten zwei Jahrzehnte des 20. Jahrhunderts sind in der armenischen Geschichte mit folgeschweren Ereignissen gekennzeichnet, die eine entscheidende Rolle auf den künftigen Verlauf der armenischen Geschichte geübt haben. In jenen Jahren erlebte das armenische Volk die schwerste Tragödie in ihrer Geschichte: Einen grausamen und beispiellosen Völkermord am Anfang des Jahrhunderts, in dessen Zuge 1.5 Millionen Unschuldige zu Opfern wurden. Es schien, als ob die jahrtausendelange Geschichte der Armenier nun ihr Ende gefunden hätte, denn durch Ausrottung und Deportation der Armenier gelte die „Armenische Frage als gelöst“. Der Feind hatte sich aber arg verrechnet. Denn nach knapp drei Jahren, Ende Mai 1918, würden die Übriggebliebenen aus diesem Volk auf dem Feld von Sardarabad, in einem heroischen Kampf um das Überleben, das Wunder von Wartanantz vom Jahr 451 wiederholen, um selbst, wenn nur einen kleinen Teil des historischen Armeniens zu retten.

    Wenn das Jahr 1915 der Karfreitag der armenischen Geschichte ist, dann ist das Wunder von Sardarapat der siegesreiche Sonntag der Auferstehung der Armenier.

    Wahrhaftig wurde im Mai 1918 auf dem von der Hauptstadt Jerewan und dem geistigen Zentrum Etschmiadzin etwa 20-25 km entfernten Feld Sardarabad die grundsätzliche Frage des „Seins oder Nichtseins“ der Armenier entschieden. Wie im Jahre 451 auf dem Feld von Awarayr so auch jetzt waren die Kräfte unvergleichbar ungleich. Ein Sieg der Armenier hätte einem Wunder entsprochen. Und Gott sei Dank wurde dieses Wunder durch den Aufstand der gesamten armenischen Bevölkerung, Geistliche und Laien, Männer und Frauen, Alt und Jung, reich und arm, zur Wirklichkeit. Auf dem Feld von Sardarabad hat der armenische Wille zum Leben gesiegt. Der Sieg des armenischen Willens wurde durch Deklarierung am 28. Mai 1918 der ersten unabhängigen Armenischen Republik gekrönt.

    Die größte Lehre von Sardarapat, die wir und unsere Generationen heute, morgen und in der Zukunft lernen sollen, ist es, dass wir zu unseren Geschichte und Identität, Kultur und Glauben stehen sollen. Wir sollen gemeinsam und vereint diese Werte verteidigen, denn „durch Einigung werden die Kleinen groß“ und würdig, große Siege zu erzielen, wie es in Bash Aparan und Sardarapat, in Zangezur und Arzach ermöglicht wurde. Und diese Siege bräuchten wir wie Brot und Wasser, um uns vom Minderwertigkeitskomplex des Opfers und Ermordeten, des Schwachen und Armseligen zu befreien.

    * * *

    Այս օրերին լրանում է հայոց պատմութեան ամենահերոսական իրադարձութիւններից մէկի՝ Սարդարապատի հերոսամարտի 98-ամեակը: Մեզանից իւրաքանչիւրը կոչուած է գլուխ խոնարհելու Սարդարապատի հերոսական յաղթանակը մեզ պարգեւած մեր հերոսական նախնիների խնկելի յիշատակի առջեւ:

    20-րդ դարու երկրորդ տասնամեակը արձանագրուած է հայոց պատմութեան մէջ մի քանի բախտորոշ իրադարձութիւններով: Այդ տարիներին հայ ժողովուրդը ապրեց իր պատմութեան ամենածանր ողբերգութիւնը՝ դարասկզբի աննախադէպ ու մահասարսուռ Ցեղասպանութիւնը, որին զոհ դարձան շուրջ մէկ ու կէս միլիոն անմեղ նահատակներ: Թւում էր, թէ հայ ժողովուրդի հազարամեակների պատմութիւնը այլեւս կանգ պիտի առնէր, քանի որ „հայկական հարցը լուծուած էր“ հայերի ոչնչացմամբ եւ բռնի տեղահանութեամբ: Բարեբախտաբար թշնամու հաշիւները սխալ էին կատարուել, քանզի նոյն ժողովուրդի բեկորները Եղեռնից ընդամէնը երեք տարի անց ի մի պիտի գային՝ կրկնելու Վարդանանց սխրանքը եւ Սարդարապատի դաշտի վրայ կենաց ու մահու պայքարով վերջնական կործանումից փրկելու գեթ մէկ մասը պատմական Հայաստանի:

    Եթէ 1915-ը Աւագ Ուրբաթն է հայոց պատմութեան, ապա Սարդարապատի հերոսամարտը՝ Կիրակին է հայոց յաղթական յարութեան:

    Արդարեւ 1918-ի մայիսեան օրերին հայոց մայրաքաղաք Երեւանից եւ հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնից ընդամէնը 2-3 տասնեակ կիլոմետր այն կողմ այլեւս լուծւում էր մէկ հիմնական հարց՝ հայութեան լինել-չլինելու հարցը: Թվում էր, թե այլևս ոչ մի ուժ չի կարող փոխել արինոտ իրադարձութիւների ընթացքը: Ուժերը, ինչպէս 451-ին Աւարայրի դաշտի վրայ, այնպէս էլ այժմ, անհամեմատ անհաւասար էին: Հայութեան յաղթանակաը հրաշքի համազօր էր: Եւ այդ հրաշքը, Փառք Աստուծոյ, պատահեց եւ իրականութիւն դարձաւ, որովհետեւ ամբողջ ժողովուրդը ոտքի ելաւ՝ հոգեւորական թէ աշխարհական, կուսակցական թէ անկուսակցական, ծեր թէ երիտասարդ, այր թէ կին, հարուստ թէ աղքատ: Եւ 1918-ի մայիս 22-27 օրերուն Սարդարապատի մէջ յաղթանակեց հայութեան ապրելու եւ գոյատեւելու կամքը: Հայոց ապրելու եւ արարելու միասնական կամքի յաղթանակը պսակուեց Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետութեան հռչակումով՝ 28 Մայիս 1918-ին:

    Սարդարապատեան մեծագոյն դասը, որ պիտի սերտեն հայոց սերունդները այսօր եւ վաղը եւ ապագային, այն է, որ մենք տէր պիտի կանգնենք մեր պատմութեան ու ինքնութեան, մեր մշակոյթին ու հաւատքին: Տէր կանգնենք միասնաբար ու համախումբ, որովհետեւ „միասնութեամբ փոքրերը մեծանում են“ եւ արժանի դառնում մեծ յաղթանակների, ինչպէս որ եղաւ Բաշ Ապարանում ու Սարդարապատում, Զանգեզուրում ու Արցախում: Եւ այս յաղթանակները օդի ու ջրի պէս անհրաժեշտ էին հայ ժողովուրդին՝ ազատւելու համար զոհի ու սպանուածի, թոյլի ու տկարի, խեղճ ու անճարակի բարդոյթից:

    ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

    Երբ չի մնում ելք ու ճար,
    խենթերն են գտնում հնար.
    Այսպէս ծագեց, արեգակեց
    Սարդարապատի մարտը մեծ:

    Զանգեր, ղօղանջէք,
    Սրբազան քաջերին կանչէք,
    այս արդար մարտին:
    Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
    Սարդարապատից:

    Աւարայրից ջանք առանք,
    այստեղ մի պահ կանգ առանք,
    որ շունչ առած, շունչներս տանք,
    Սարդարապատի պատի տակ:

    Զանգեր, ղօղանջէք,
    Սրբազան քաջերին կանչէք,
    այս արդար մարտին:
    Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
    Սարդարապատից:

    Topics: Gedenkfeier | Kommentare deaktiviert

    Comments are closed.